Տան / Ընտանեկան / Անձնական ծախսերի կառավարումը բաղկացած է 5 փուլից՝

1. Հավաքագրել ընտանիքի բոլորն ծախսերն ու եկամուտները՝

- Ներմուծեք տվյալները ձեր բանկից՝ օգտագործելով օնլայն բանկինգը կամ ֆայլերը

- Ստացեք տվյալները ավտոմատ կերպով SMS բանկինգի միջոցով

- Գրանցեք գործարրքներ՝ օգտագործելով ձայնի ճանաչման ֆունկցիան

- Մուտքագրեք տվյալները ձեռքով ձեր հեռախոսի գլխավոր էկրանից՝ օգտագործելով վիջեթները. իմացեք ավելին վիջեթների մասին և թե ինչպես տեղադրել դրանք

կրկնեք այս գործընթացը ձեր կողմից կիրառվող բոլոր տեսակի վճարումների համար - կանխիկ, բանկային հաշվեհամար, կրեդիտ քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ և նվեր քարտեր

Image alternate text

2. Բարելավեք տվյալները՝

- Համոզվեք, որ դուք բաց չեք թողել որևէ գործարք՝ ստուգելով յուրաքանչյուր հաշվեհամարի հաշվեկշիռը

- Ավելացրեք լրացուցիչ տեղեկություն յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ

- Կատարելագործեք կատեգորիաները՝ օգտագործեք ծրագրում ներդրված 200 կատեգորիաները կամ ավելացրեք լրացուցիչ անձնական կատեգորիաներ կամ ենթակատեգորիաներ. իմացեք ավելին

- Ավելացրեք տեղեկություն սպառման վերաբերյալ, այն է՝ յուրաքանչյուր գործարքին համապատասխան ճշգրիտ ժամանակահատվածը. իմացեք ավելին

- Ավելացնեք ձեր գնած ապրանքների նկարները

- Ավելացրեք ձայնային նշումներ

- Ավելացրեք աշխարհագրական դիրքը

- Ըստ նպատակահարմարության ավելացրեք տեղեկություն վճարումների վերաբերյալ(զատել ըստ վճարումների, տեղեկություն տոկոսադրույքի վերաբերյալ, տեղեկություն կապերի վերաբերյալ)

- Ըստ նպատակահարմարության կապեք գործարքները ծրագրերի հետ (մեծ գործողություններ, օրինակ՝ մեր կատարած ճամփորդությունը կամ տան վերանորոգումը). իմացեք ավելին

- Ըստ նպատակահարմարության կապեք գործարքները գործընկերների հետ (օրիինակ՝ նույն տանը ապրող մի քանի ուսանողներ). իմացեք ավելին

Image alternate text

3. Վերլուծեք ձեր ընտանիքի ֆինանսական դրությունը՝

- Ծախսերի շրջանաձև դիագրամ - որքան եք ծախսում տան, տրանսպորտի, առողջության և այլ կարիքների համար

- Ձեր եկամտի և ծախսերի հիստոգրամ - ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում

- Մանրամասն ուսումնասիրեք յուրաքանչյուր կատեգորիան ծախսերի կամ եկամտի աղբյուրները հասկանալու համար

- Ստուգեք ձեր բոլոր հաշբեհամարների ընդհանուր հաշվեկշռի դիագրամը և համոզվեք, որ օվերդրաֆթի խնդիր չի լինի

Image alternate text

4. Բարելավեք պլանը՝

- Ստացեք հուշումներ, թե ինչպես գումարներ խնայել:

- Կազմակերպեք ընտանեկան հանդիպումներ և քննարկումներ, թե ինչպես բարելավել ֆինանսական վիճակը

- Պլանավորեք բյուջեն ծախսերը կրճատելու և եկամուտները ավելացնելու համար

Image alternate text

5. Ստուգեք արդյունքները՝

- Համեմատեք ձեր պլանավորած բյուջեն իրական ծախսերի և իրական եկամտի հետ

- Ժամանակի ընթացքում ստուգեք ծախսերի հիստոգրամը և համոզվեք, որ ծախսերը նվազում են

- Ժամանակի ընթացքում ստուգեք եկամտի հիստոգրամը և համոզվեք, որ դուք գումարներ եք վաստակում

Image alternate text