Ավագ դպրոցների աշակերտները



Հենդուոլեթն օգտագործում են ավագ դպրոցների մի շարք ուսանողներ, ովքեր կառավարում են իրենց "գրպանի փողերը" կամ ունեն ոչ լրիվ դրույքով աշխատանք: Ծրագիրը ներբեռնած և օգտագործած ուսանողները հմայված են պարզ և հեշտ օգտագործվող ինտերֆեյսով և անձնական կատեգորիաների ներդրման տարբերակներով:

Համալսարանի ուսանողները



Հենդուոլեթը հատկապես տարածված է այն ուսանողների շրջանում, ովքեր ստիպված են կառավարել իրենց "սուղ" բյուջեները և պետք է խստորեն հսկեն իրենց եկամուտներն ու ծախսերը: Ողջ աշխարհի հազարավոր ուսանողներ արդեն ներբեռնել էն Հենդուոլեթը և պարբերաբար համալրում են այն տվյալներով: Մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ և առաջարկություններ ամեն ամիս ուսանողներից, ովքեր խնդրում են հատուկ փոփոխություններ և հավելումներ ուսանողական կենսաձևի, համատեղ կացության, համալսարանի վարձավճարների փոխանցումների, կրթաթոշակների և այլնի համար:

Ընտանիքները

Խնայելու և ընտանիքի ֆինանսական հացրերը հմտորեն կառավարելու անհրաժեշտությունն այսօր ավելի, քան կարևոր է: Ակնհայտ է, որ միջին ընտանիքի ֆինանսական պլանավորումը բարդ է և էապես չի տարբերվում բիզնեսի կառավարումից. ընտանիքն ունի մշտական և պատահական ծախսեր տարբեր խնդիրների համար, ինչպես նաև մշտական և պատահական եկամուտներ մի քանի աղբյուրներից: Խնդիրները գնալով ավելի են բարդանում, քանի որ ընտանիքներից շատերն ունեն մի քանի բանկային հաշվեհամարներ և մի քանի կերիդիտ քարտեր, և եկամուտները ձևավորվում, իսկ ծախսերը կատարվում են ընտանիքի բոլոր անդամների կողմից: Հազարավոր ընտանիքներ արդեն ընտրել են Հենդուոլեթը որպես ընտանիքի ֆինանսական կառավարման կարևոր ծրագիր: Կարճ ժամանակ օգտագործելուց հետո շատերն արդեն հայտարարել են, որ բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, բանկային հաշվեհամարների նկատմամբ վերահսկողությունը, բացահայտել են իրենց դեբիտներում թույլ տրված սխալները և արդեն տհաճ անակնկալի չեն գալիս իրենց կրեդիտ քարտերի դեբիտների հարցում: Նրանք այժմ ի վիճակի են խուսափել կամ նվազեցնել օվերդրաֆթները և ավելի շատ կենտրոնանալ բյուջեն "վատնող" խնդիրների վրա:

Ճանապարհորդներն ու արտասահմանում ապրողները



Հենդուոլեթ Pro-ն անփոխարինելի գործիք է ճամփորդների և նրանց համար, ովքեր մնում են արտերկրում: Օգտագործելով Հենդուոլեթը՝ հնարավոր է դառնում իմանալ գիշերակացի, սննդի կամ տվյալ պահին որևէ վայրի մուտքի ծախսերի ընդհանուր գումարը, անգամ եթե ճամփորդում եք մեկ պետությունից մեկ այլ պետություն: Դուք կարող եք դիտել ձեր բոլոր ծախսերը դոլարով առանց անհանգստանալու փոխարժեքների մասին և կարիք չունենալով հիշել, թե ինչպիսինն էր փոխարժեքը ձեր ճամփորդության յուրաքանչյուր ժամանակահատվածում: Եթե ճամփորդության մասնակիցների թիվը մեծ է, ապա յուրաքանչյուր մասնակցի համար բոլոր հաշվարկները կարելի է իրականացնել Հենդուոլեթ Pro-ի օգնությամբ:

Ինքնազբաղ աշխատողներն ու փոքր ձեռնարկությունների սեփականատերերը

Ինքնազբաղ մարդկանց և փոքր բիզնեսների սեփականատերերի համար Հենդուլեթն օգտակար է տարբեր պատճառներով՝ սկսած հստակ բիզնես գործողությունների վերահսկմամբ և վերջացրած ծախսերի և եկամուտների ամբողջական կառավարմամբ: Օգտագործելով Հենդուոլեթը՝ հնարավոր է դառնում յուրաքանչյուր և ցանկացած փուլում իմանալ անցյալում գնված կամ վաճառված ապրանքի արժեքը, ինչպես նաև թե ում է վաճառվել այն: Հնարավոր է համեմատել տարբեր փոխարժեքներով ներկայացված գումարները և ընտրել նախընտրելի տարբերակը, երբ առկա են գնման համար հասանելի ապրանքների տարբեր տեսակներ: Ակնկալվող դրամական հոսքի մասին կարելի է իմանալ նախօրոք և հիմնվելով այս տեղեկատվության վրա՝ կարելի է պլանավորել ուշացած վճարումները: Հենդուոլեթը տեղեկացնում է ձեզ, թե որոնք են ձեր հիմնական եկամուտները հստակ ժամանակահատվածում և որոնք են ձեր հիմնական ծախսերը: Հենդուոլեթը ցույց է տալիս, թե երբ է նպատակահարմար գումարները փոխանցել բանկային մեկ հաշվեհամարից մյուսը և երբ է շահութաբեր վարկ վերցնելը, և ինչպես այն պլանավորել: Հնարավոր է փոփոխել յուրաքանչյուր և ցանկացած գործողության տարբեր պարամետրերը, ինչպիսիք են տոկոսադրույքի մակարդակը, վճարումների քանակը, կապերի տոկոսը և այլն, և այսպիսով գտնել վճարման նախընտրելի տարբերակը: Ամենակարևորը, բիզնես տվյալները, որոնք դուք մուտքագրում եք համակարգ, կլինեն ձեզ հետ ամեն տեղ ձեր ձեռքի համակարգչի վրա՝ ձեր գրասենյակում, տանը, ներմուծողի հետ բանակցությունների ժամանակ և երբ դուք արտասահմանում եք և ուսումնասիրում եք նոր ապրանքները:

Մեծ ընկերությունները

Հենդուոլեթ Business-ն ապահովում է ամբողջական լուծում ընկերության ներկայացուցչի համար, ով գտնվում է արտասահմանում աշխատանքային այցով: Հենդուոլեթ ծրագիրն օգնում է լրացնել ճամփորդության հաշվետվությունները հարկային տեսանկյունից՝ ճամփորդը իրական ժամանակում լրացնում է բոլոր ծախսերը կատեգորիաների ճիշտ տարանջատմամբ և համաձայն նախօրոք սահմանված կանոնների: Ցանկացած փուլում նա կարող է իմանալ, թե որքան է ծախսել և ինչի համար և կարող է թարմացնել համակարգիչը կամ տեղեկացնել ընկերության հաշվապահին իր ճամփորդության ընթացքում: Հենդուոլեթ Business-ը հնարավորություն է տալիս ձեզ վայելելու իր կրթսեր եղբայրի բոլոր առավելությունները, և ավելին, ներմուծել յուրաքանչյուր գործողության համար ստացական կամ վավերացման համարներ, հաշիվ-ապրանքագիր կամ հարկի տոկոս (ըստ նպատակահարմարության): Հենդուոլեթ ունեցող ընկերության ներկայացուցիը դեռ արտասահմանում գտնվելու ընթացքում կարող է ներմուծել ծախսերը օտարերկրյա փոխարժեքով և տեսնել դրանց աճը դոլարով կամ եվրոյով: Ավելին, նա կարող է տեսնել իր դոլարով կամ եվրոյով կատարված ծախսերն ու եկամուտը տեղական փոխարժեքով և, այսպիսով, հեշտությամբ համեմատել գները: