Մեր ֆինանսական վարքագիծը մշտապես պայմանավորված է երկու մինյանց հետ հակամարտող ուժերով՝գնելու և գումարներ ծախսելու գայթակղությունը ի հեճուկս վախի, որ գումարները կվերջանան:

Հենդուոլեթը հնարավորություն կտա ձեզ ճանաչելու ձեզ ավելի լավ, հասկանալու և հավասարակշռելու երկու ուժերը ձեր մեջ և ձևավորելու ավելի լավ անձնական հավասարակշռություն երկու ուժերի միջև: Օգտագործելով այս ծրագիրը՝ դուք կունենաք ավելի մեծ եկամուտ և ծախսերը կկատարեք ավելի արդյունավետ կերպով: Այս երկուսի արդյունքը կլինի "ավելի շատ գումար" կամ, այլ կերպ ասած, անձնական հավասարակշռության ավելի լավ վիճակ:

Չնայած սա ձեզ երջակություն չի պարգևի (մենք հավատացած ենք, որ երջանկությունը ներքին խնդիր է, որը կախված չէ որևէ բանից և հատկապես նյութական արժեքներից)՝ այնուամենայնիվ, այն հնարավորություն կտա ձեզ ավելի շատ վայելելու գնումների գործընթացը և դուք ավելի շատ ազատ ժամանակ կունենաք կարևոր գերծերի համար, քան բանկի աշխատողի հետ վիճելը:

Գնելու գայթակղությունը . . .

Գումարներ վատնելու անվերջ կարիքը հեշտ է հասկանալ:Այն բխում է մի շարք պատճառներից, որի հիմքում ընկած է բարեկեցության աշխարհը, որում մենք ապրում ենք, Արևմտյան մշակույթը, որի գրկում մենք մեծացել ենք, բազմաքանակ գովազդները, որոնք հեղեղում են մեզ և մեր կերպարների մրցակցային և հարաբերական կողմերը:

Առաջին քայլով պետք է հասկանալ, այլ ոչ թե ժխտել գնելու գայթակղությունը:Գնելու գայթակղությունը և լավ է, և բնական:Դա ապացուցում է, որ ինչ-որ բան կարևոր է ձեզ համար և գրավում է ձեզ:
Դուք կարող եք լինել համակարգչային այլանդակ (ով պատրաստ է մեռնել նոր շուկա մտած ամենավերջին խաղը խաղալու համար) կամ մոդայիկ երեխա (ով պատրաստ է մեռնել նորաձևության ալիքում նոր հայտնված լողազգեստի ամենավերջին տեսականին փորձելու համար): Դուք կարող եք լինել ռեստորանի սիրահար (կենտրոնանալով հատուկ ռեստորանների վրա) կամ միջատներ հավաքով (կենտրոնանալով հազվագյուտ տեսակների վրա) . . .
Այն կհայտնվի ձեր մոտ մի քանի նախադասությունների ուղեկցությամբ, ինչպիսիք են, օրինակ, "Ես պետք է դրանից ունենամ" "Դա հենց այն է, ինչ ես փնտրում էի", և սովորաբար ուղեկցվում է մյուս ուժի լռեցնող ազդեցությամբ՝ "Մենք վերջերս որոշակի գումար ենք ստացել", "Ես կարող եմ դա ինձ թույլ տալ", "Մենք մեզ սահմանափակել էինք անցած ամիս, մենք հիմա արժանի ենք գնումներ կատարելու":

Վախ, որ գումարները կվերջանան

Սա նույնպես հեշտ է հասկանալ: Այն բխում է (որքան էլ զարմանալի է) նույն բարեկեցության աշխարհից, նույն Արևմտյան մշակույթից և նույն գովազդներից, ապառիկ վաճառքներից և բարդ վաճառքի մեթոդներից:
Մի ժամանակ, երբ մենք մեր կյանքն ապահովում էինք գյուղատնտեսությամբ, մենք հստակ գիտեինք, թե ինչ ունեինք: Այսօր մենք պարտադրված ենք պայքարելու մի շարք վերացական և շփոթեցնող տերմինների դեմ՝ վարկ, տոկոսադրույք, օվերդրաֆթ, ֆինանասավորում, կապ... և դրանք միայն ապակողմնորոշում և անգամ ճնշում են:

Երբ մենք հասկացանք գնելու խթանը, երկրորդ քայլով պետք է հասկանալ վախը, որ գումարները կվերջանան և չժխտել դա: Այս վախը իրական է:Ամեն դեպքում գումարները սահմանափակ են, անկախ, թե քանի վճարում է ձեզ թույլատրվում՝ միևնույնն է, դրանք բոլորը պետք է վճարել: Անկախ, թե ինչ վարկ եք ստացել, ձեր ներկայիս դրությունը (եթե դուք ոչինչ էլ չեք փոխում) ավելի բարդ է, որովհետև բացի ձեր առօրյա ծախսերից դուք նաև պետք է վճարեք դա...
Կապ չունի, թե որքան են ձեր եկամուտները, քանի որ ձեր ծախսերն ու կենսամակարդակը փոքրիշատե համապատասխան են: Եվ անկախ ձեր կարգավիճակից և այն հանդամանքից, թե որքան կայացած եք, ձեզ միշտ ուղեկցելու է այս նույն զգացումը՝ կապված տարբեր իրերի և և տարբերի գումարների հետ:

Ի՞նչ պետք է անել: Հենդուոլեթ

Եկեք մեծացնենք գումարի չափը՝
Բացահայտելով բոլոր սխալները, կրկնվող վճարումները և այն խարդախ գործարքները, որոնք կարող են տեղի ունենալ ձեր կրեդիտ քարտի վրա:
Խուսափելով ծախսերից, որոնք թանկ են և մեզ բավարարություն չեն ապահովում:

Ես դա ամեն դեպքում անում եմ: Ինչի՞ համար է ինձ Հենդուոլեթը պետք:
Հնարավոր է: Բայց դուք շատ ծանր աշխատանք եք կատարել: Եվ դուք պայքարել եք ձեզ հետ: Այլ կերպ ասած՝ դուք օբյեկտիվ չեք, որովհետև այդ երկու ուժերը պայքարում եմ ձեր ներսում:

Սա նշանակու՞մ է, որ ես պետք է ամեն մի ծախսվող լուման մուտքագրեմ հավելվածում:
Իհարկե, ոչ: Մանր ծախսերը, որոնք չեն կուտակվում (առնվազն սկզբում դա արժե ստուգել), սովորաբար կարևոր չեն և հետևաբար չեն հանգեցնի զգալի խնայողությունների:Դուք պետք է որոշեք, թե ինչը մուտքագրել և ինչը ոչ:
Ավելին, ծախսերի մեծամասնությունը ուղղակիորեն կթարմացվեն տարբերի բանկերի ինտերնետային կայքերից և կրեդիտ քարտերից, և ձեզ միայն մնում է հաստատել դրանք և առանձնացնել համապատասխան կատեգորա դրանց համար (եթե ցանկանում եք): Այս գործողությունը պահանջում է ամեն ամսվա ընթացքում մի քանի րոպե և վերացնում է փաստաթղթերով անցնելու անհրաժեշտությունը, որոնք դուք ստացել եք փոստով և որը դուք ամեն դեպքում պետք է անեիք: